«Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպություն «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց

2009թ. հուլիսի 6-ից օգոստոսի 7-ը Երևանում կգործի «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց։

Դպրոցի նպատակն է` քննել քարոզչության դասական ու ժամանակակից մեթոդները, ծանոթանալ միջազգային փորձին, ուսումնասիրել ինչպես զանազան հակամարտությունների ընթացքում իրագործված տեղեկատվական-հոգեբանական գործողությունները, այնպես էլ միջազգային կառույցների փորձը հասարակական կարծիքի ձևավորման ոլորտում։

Առաջարկվող դասընթացներն են.

Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ, փորձագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։

Ամառային դպրոցում պարապմունքներն անվճար են։

Ուսանողներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

Դպրոցը նախատեսված է 18–30 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրելիս հաշվի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները, օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը։